01/12/2026

Կյանքի 89-րդ տարում մահացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Անատոլի Լուկյանովը

Կյանքի 89-րդ տարում մահացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Անատոլի Լուկյանովը

Ռուսաստանում կյանքի 89-րդ տարում մահացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախկին պատգամավոր Անատոլի Լուկյանովը:

Նրա մահվան լուրը հայտնել է ՌԴ Սմոլենսկի մարզի ղեկավար Ալեքսեյ Օստրովսկին Twitter-ի իր պաշտոնական էջում: 

«Շատ տխուր լուր է եկել, այսօր կյանքից հեռացել է ԽՍՀՄ ԳԽ-ի վերջին նախագահ Ա. Լուկյանովը», - գրել է Օստրովսկին:

Նրա խոսքով՝ Լուկյանովը «Սմոլենսկի հայտնի բնակիչ ու հրաշալի մարդ էր»:

Նշենք, որ ԽՍՀՄ նախկին պաշտոնյայի մահվան պատճառի մասին մանրամասներ չեն փոխանցվել:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: