03/25/2026

Օպտիմալացման իմաստն ամենևին էլ փող խնայելը չէ, այլ պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացումը

Օպտիմալացման իմաստն ամենևին էլ փող խնայելը չէ, այլ պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացումը

«Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստում է փոխել կառավարության կազմը, կառուցվածքը, կրճատել նախարարությունների թիվը և կառավարությունն անշեղ պետք է գնա այդ ճանապարհով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այս պրոցեսի իմաստն ամենևին էլ փող խնայելը չէ, նպատակը շատ ավելի կարևոր է ՝ բարձրացնել պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Սա միակ նպատակն է, որն արժե ձևակերպել: Այս առումով, մեզ իսկապես լուրջ աշխատանք է սպասվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ կառավարությունում մի քանի քննարկումներ ենք ունեցել տարբեր ֆորմատներով և դեռ քննարկումներ կունենան: «Իհարկե, համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով և, ըստ էությանստացել ենք քաղաքացիների մանդատը: Այս ընթացքում մենքիհարկեկլսենք բոլոր տեսակետները՝ հնարավոր կոնֆիգուրացիաների վերաբերյալ և կկայացնենք առավել բալանսավորված որոշում»,- ասաց կառավարության ղեկավարը:  

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: