03/25/2026

Հակոբ Արշակյանը՝ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար

Հակոբ Արշակյանը՝ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կշարունակի պաշտոնավարել:

Այս մասին Արշակյանը նշեց կառավարությունում լրագրողների հետ կայացած զրույցում: «Իմ պաշտոնավարման շարունակության վերաբերյալ քննարկում եղել է, կշարունակեմ պաշտոնավարել», ասաց նա:

Ինչ վերաբերում է նախարարությունների օպտիմալացմանը և ՏԿՏՏ նախարարության անվան փոփոխությանը, Հակոբ Արշակյանն ասաց, որ նախարարությունը միտված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնելուն: «Թե դա հետո ինչպես կօգտագործվի, երկրորդ հարցն է: Մենք կունենանք Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն, որը զբաղվելու է ՀՀ-ում մտքի արտադրանքը առևտրայնացնելով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ աշխատում են նախարարության անվան մեջ չներառել ռազմարդյունաբերություն բառը, որպեսզի խոչընդոտներ չունենան միջազգային գործընկերների հետ աշխատելիս:

«Այսպիսով, մենք ունենալու ենք բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

lragir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: