01/13/2026

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը. Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը. Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կլինի կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նիստը քիչ առաջ է ավարտվել, որի ընթացքում 4 որոշում է ընդունվել: 

«Առաջինը՝ ընդունվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքային ընդհանուր սկզբունքները, պատգամավորի իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև փորձագետների և օգնականների իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց Անի Սամսոնյանը:

Երկրորդ որոշմամբ միաձայն խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը: «Եվ չորորդ որոշումը բոլորիդ հայտնի փոխխոսնակի որոշումն է, Մանե Թանդիլյանի արձանագրությունը ստորագրված է»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, պատգամավորներին հանձնվել են իրենց մանդատները:

Հակոբ Ասլանյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: