01/13/2026

Մեզ պետք է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից. Հրանտ Բագրատյան

Մեզ պետք է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների 2018-ի գնաճը կազմել է 1.8%։

Այս առումով նա գոհունակություն է հայտնել ԿԲ և կառավարության աշխատանքից։ Պարտավոր եմ նշել հետևյալը։

Նախ, եթե վարչապետն ուշադիր լիներ, ապա կտեսներ, որ 2018-ի գնաճը եղել է 2.5% և ոչ թե 1.8 (տես՝ https://www.armstat.am/file/doc/99511863.pdf)։ Խոսքը տարվա միջին գնաճի մասին է և ոչ թե ծայրակետային։

Հայ սպառողը 2018-ին ապրանքների ու ծառայությունների համար վճարել է 2.5% ավելի, քան 2017-ին։ Մինչդեռ ոչ 1.8-ով և ոչ էլ 2.5-ով ուրախանալ չի կարելի (վերջին տարիներին, դժբախտաբար, գնաճը միշտ էլ ցածր է եղել)։

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսական աճի արագացման համար պետք է 4.5-6% գնաճ։

Ցածր գնաճը 2018-ին ցածր տնտեսական աճի (5-5.5%) պատճառներից մեկն է։ Մեզ պետք է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից»։

lragir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: