01/13/2026

Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն է

Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն է

Հունվարի 11-ն առանց չափազանցության կարելի է անվանել տարվա «ամենաքաղաքավարի» օրը՝ այսօր «շնորհակալության» միջազգային օրն է: Մենք բոլորս հիանալի գիտակցում ենք լավ վարվեցողության նշանակությունը, դրա անհրաժետությունը առօրյա կյանքում, սակայն շնորհակալություն հիմնականում հայտնում ենք կարծես թե ակամայից՝ չմտածելով դրա իմաստի մասին: Սակայն երախտագիտության խոսքերը մոգական ուժ ունեն, դրանց օգնութամբ մարդիկ ուրախություն են պարգեւում միմյանց, ուշադրություն ցուցաբերում եւ դրական զգացումներ փոխանցում` առանց որոնց մեր կյանքը կլիներ ձանձրալի եւ մռայլ:

Իզուր չէ, որ զբոսաշրջային բազմաթիվ ուղեցույցներում հաճախ նշվում է. «շնորհակալություն» բառը բարձրացնում է սպասարկման արագությունը, որակը եւ օգնում հաճելի հանգիստ կազմակերպել:

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: