Հունվարի 10-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը մարզպետարանում անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի քաղաքացիական պաշտպանության ծառայության պետերը եւ ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության սպայական անձնակազմը:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին 2018 թվականին կատարված աշխատանքները եւ քննարկվեցին 2019 թվականին այս ոլորտում նախատեսված՝ կառավարության որոշումներով սահմանված պլանների կազմման կանոնակարգային հարցեր:
syunik.mtad.am

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































