01/13/2026

Երևանում, լեռնային և նախալեռնային գոտում ձյուն է սպասվում

Երևանում, լեռնային և նախալեռնային գոտում ձյուն է սպասվում

Հայաստանի տարածքում հունվարի 13-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ի գիշերը, 17-ին՝ շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-16-ը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, 18-ի գիշերը նույնքան կնվազի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հունվարի 13-ի ցերեկը, 15-16-ը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ի գիշերը, 17-ին սպասվում է ձյուն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: