01/13/2026

Վրաստանի նախագահն իր աշխատավարձը կնվիրաբերի բարեգործությանը

Վրաստանի նախագահն իր աշխատավարձը կնվիրաբերի բարեգործությանը

«Որոշել եմ իմ գլխավորությամբ և հանրային անձանց օգնությամբ ստեղծել հիմնադրամ, որին կփոխանցվի նաև իմ աշխատավարձը», — այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հայտնում է Ալիք Մեդիան:

Ըստ Զուրաբիշվիլիի, նորաստեղծ հիմնադրամը կլինի այլընտրանք նախագահի պահուստային ֆոնդին, որը լուծարվել է 2019-ից:

«Քանի որ չեղարկվել է նախագահի հիմնադրամը, ես որոշեցի բացել մի հիմնադրամ, որի միջոցները կօգտագործվեն բարեգործության նպատակներով և որոշ նախաձեռնությունների իրականացման համար: Նախագահի հիմնադրամի մի մասը հենց նման նախագծերի համար էր օգտագործվում», — ասել է Զուրաբիշվիլին:

Նշվում է, որ մինչ այժմ ամեն տարի պետական բյուջեից նախագահական պահուստային հիմնադրամին էր փոխանցվում 5 միլիոն լարի (մոտ 1,9 միլիոն դոլար), որը որպես կրթաթոշակ ուղղվում էր լավագույն ուսանողներին, օգտագործվում մի շարք այլ ծրագրերի իրականացման համար։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: