01/13/2026

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 32-ամյա վարորդը Կապանում Nissan X-Trail-ով բախվել է հաստաբուն ծառին և կողաշրջվել. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 32-ամյա վարորդը Կապանում Nissan X-Trail-ով բախվել է հաստաբուն ծառին և կողաշրջվել. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 16:15-ի սահմաններում, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ, 32-ամյա Սևակ Պողոսյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 91 DG 001 համարանիշի ավտոմեքենայով, Հունան Ավետիսյանի փողոցի թիվ 2 շենքին հարակից ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել հաստաբուն ծառին, իսկ հետո՝ կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Պողոսյանն ու նրա ուղևոր, Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի բնակիչ, 24-ամյա Յուրի Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Յ. Ալեքսանյանն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: