01/13/2026

Էդմոն Մարուքյանը՝ Հաշվիչ հանձնախմբում ընդդիմությանը 2-ական տեղ հատկացնելու մասին

Էդմոն Մարուքյանը՝ Հաշվիչ հանձնախմբում ընդդիմությանը 2-ական տեղ հատկացնելու մասին

Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Այն վարում է «Իմ քայլը» դաշինքից ընտրված ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը:

Այժմ քննարկվում է Հաշվիչ հանձնախմբի ստեղծման հարցը: Ինչպես հայտարարեց Կնյազ Հասանովը՝ Հաշվիչ հանձնախումբը կստեղծվի 7 անդամից՝ 5 անդամ «Իմ քայլը» դաշինքից և մեկական անդամներ ԲՀԿ-ից և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Սակայն ինչպես նշեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, քննարկվել է հետևյալ տարբերակը՝ 3 ներկայացուցիչ «Իմ քայլից» և 2-ական ներկայացուցիչ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից: «Հակառակ դեպքում եթե մի մարդ բացակայի մեր խմբակցությունից, քվեարկությունների արդյունքներին մենք չենք կարող միանշանակ վերաբերվել»,- նկատեց Մարուքյանը:

Ինչպես նշեց «Իմ քայլը» դաշինքից Արարատ Միրզոյանը, իսկապես նման քննարկում եղել է, և իրենք պատրաստ են իրենց հասանելիք տեղերից մեկական տեղ զիջել ընդդիմությանը. «Այստեղ խնդիրը իրավական է: Եթե իրավունքի ուժով մենք կարողանանք մեր տեղերը զիջել, մենք քաղաքական առումով խնդիր չենք տեսնում»:

Հարցը քննարկելու համար «Իմ քայլը» դաշինքը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: