01/13/2026

ԱԺ-ն հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը

ԱԺ-ն հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը

 Յոթերորդ գումարման Ազգային ժողովը հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը: «Իմ քայլը» խմբակցությունը հանձնախմբում կունենա  5, իսկ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները` մեկական անդամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ը հանձնախմբի ստեղծման կարգի վերաբերյալ որոշումը  քվեարկությամբ ընդունվեց 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում:

Հանձնախմբի ձևավորման կարգի վերաբերյալ որոշմանը կողմ քվեարկեց 72, դեմ` 1 պատգամավոր:

«Իմ քայլը» խմբակցությունից հանձնախմբում են Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը, Մարիա Կարապետյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից` Աննա Կոստանյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Շաքե Իսայանը:

Նիստը նախագահող Կնյազ Հասանովն անդամներին առաջարկեց նիստ գումարել և ընտրել հանձնախմբի նախագահ ու քարտուղար:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: