01/13/2026

«Իմ քայլը» ԱԺ փոխնախագահի պաշտոնում կպաշտպանի «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուին

«Իմ քայլը» ԱԺ փոխնախագահի պաշտոնում կպաշտպանի «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուին

«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուին պաշտպանելու քաղաքական որոշում ունի: Այս մասին հունվարի 14-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մեր խմբակցությունը քննարկումների արդյունքում որոշում է կայացրել պաշտպանելու այն քաղաքական ուժի թեկնածուին, որին ավելի շատ ձայն են տվել ընտրողները: Լավ կլիներ, իհարկե, որ ընդդիմությունը հանդես գար միասնական թեկնածուով, որպեսզի խուսափեինք այսպիսի տարաձայնություններից»,- ասաց Մակունցը:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինի քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններԱԺ 3-րդփոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիրխմբակցություններից որևէ մեկին:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: