01/13/2026

Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ

Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ

 ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Այս մասին հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը:

«Փակ և գաղտնի քվեարկությամբ ԱԺ 132 պատգամավորների 131 կողմ ձայնով ՀՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արարատ Միրզոյանը»,- ասաց Հովակիմյանը:

1 քվեաթերթիկ եղել է անվավեր:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախագահի թեկնածու չէին առաջադրել:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: