01/13/2026

Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նրա նշանակվելու առթիվ, հույս հայտնելով, որ ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը կնպաստի դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ»,-ասված Է հաղորդագրության մեջ: ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել Է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունները հիմնվում են բարեկամության ու փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, եւ երկրները արգասաբեր համագործակցության զգալի փորձ են կուտակել տարբեր բնագավառներում:

«Ակնկալում եմ, որ մեր երկխոսությունը եւ համատեղ կառուցողական աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը: Դա, անկասկած, համապատասխանում Է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,-ասված Է ՌԴ նախագահի հեռագրի տեքստում:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: