01/13/2026

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը

7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի՝ ընդդիմության համար նախատեսված պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: Այս մասին հունվարի 14-ին Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

«Նա քաջատեղյակ է իր գործին, իր առջև ծառացած խնդիրներից չերկնչող, չերերացող տեսակ է: Ապրում է յուրաքանչյուրի հոգսով, աջակցում յուրաքանչյուրին, ով ունի դրա կարիքը»,- ասաց Բագրատյանը:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը, իսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին:

 ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: