08/14/2020

Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահին

Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահին

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը հունվարի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. - «Ողջունելով նախագահ Թրամփին ՀՀ նախագահի, վարչապետի ու ժողովրդի անունից` դեսպան Ներսեսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել ԱՄՆ-ում այս կարևոր ժամանակաշրջանում»:

«Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում տեղի ունեցած կարճ զրույցի ընթացքում նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորեցին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլերը: Կողմերը շեշտեցին ամերիկահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամության զարգացման գործում», - փոխանցում է Միացյալ Նահանգների դեսպանատունը:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: