09/23/2020

Եկել եմ մեր կլասիկ պատգամավոր էդմոն Մարուքյանին մի քանի բառ ասեմ․ Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եկել եմ մեր կլասիկ պատգամավոր էդմոն Մարուքյանին մի քանի բառ ասեմ․ Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Եկել եմ մեր կլասիկ  պատգամավոր Էդմոն Մարուքյանին մի քանի բառ ասեմ»,- այսօրվա նիստին Ազգային ժողովի ամբիոնին մոտենալով՝ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցում իրենք թշնամաբար տրամադրված չեն որևէ քաղաքական ուժի հանդեպ, այս հարցում առաջնորդվում են՝ ով ավելի արդյունավետ կաշխատի, նա էլ թող լինի ԱԺ փոխխոսնակ սկզբունքով։

«Ես որևէ խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստանի» հետ»,- ասաց Ծառուկյանը։

Նա անդրադարձավ նաև այլ խնդիրների՝ հարկային և վարկային, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՏՄ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի։

Գագիկ Ծառուկյանը խոսեց նաև ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցության մասին՝ նշելով, որ Հայաստանը պետք է փորձի կամուրջ հանդիսանալ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև։

ԲՀԿ ղեկավարն անդրադարձավ նաև Արցախի խնդրին։ «Այդ հարցը մեր ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միջազգային ճանաչման հարցը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր երկիրը հզորանա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։   Մանրամասները՝ տեսանյութում 

factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: