08/05/2020

Դուք ընդդիմություն եք ոչ թե իշխանությանը, այլ ԲՀԿ-ին․ Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց Մանե Թանդիլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դուք ընդդիմություն եք ոչ թե իշխանությանը, այլ ԲՀԿ-ին․ Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց Մանե Թանդիլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ վերջինս եղել է «Դեմ եմ» շարժման ակտիվիստ, սակայն նախարար դառնալուց հետո պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը չի փորձել վիճարկել Սահմանադրական դատարանում։

Պետրոսյանի այս հիշեցմանն ի պատասխան Մանե Թանդիլյանը նշեց, որ այդ մասին ժամանակին պետք է մտածեր ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, որը կողմ է քվերակել նշյալ նախագծին։

Մանե Թանդիլյանի այս հիշեցումից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց մոտ տպավորություն է, որ ԼՀԿ-ն ընդդիմություն է ոչ թե իշխանությանը, այլ ԲՀԿ-ին, իսկ ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակի մասին օրենքին ԲՀԿ-ի քվեարկությանը, ապա նկատեց․ «ԲՀԿ-ն քվեարկել է կողմ կուտակային կենսաթոշակային օրենքի բացառապես կամավոր բաղադրիչին։ Մենք չէինք կարող կամավորության սկզբունքով այդ ծրագրին միացածներին չտալ այդ հնարավորությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 


© factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: