08/05/2020

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունը

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունը

Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 11:00-ին և կշարունակվի մինչև 12:00-ն:

«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ փոխնախագահների պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը:

Խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ պաշտպանելու է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուին, քանի որ ԲՀԿ-ն խորհրդարանում երկրորդ ուժն է:

Հունվարի 14-ին կայացած նիստում 7-րգ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորների 131 կողմ ձայնով Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվել է ԱԺ նախագահի պաշտոնում: ՀՀ 7-րդգումարման Ազգային ժողովում ներկայացված են 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: