01/13/2026

ԱԻՆ-ը բարելավում է հատուկ կարիքավոր աշխատակիցների պայմանները

ԱԻՆ-ը բարելավում է հատուկ կարիքավոր աշխատակիցների պայմանները

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հունվարի 15-ին  ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին հանձնել է 9 միավոր շարժասայլակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, շարժասայլակներից 6-ը գերատեսչության աշխատակիցներին նվիրաբերել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2018 թվականի դեկտեմբերի 30-ին ԱԻ նախարարություն կատարած այցի ընթացքում:

Շարժասայլակների հանձնման արարողության ընթացքում ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Մեր աշխատակիցների պայմանների բարելավումը իմ անմիջական ուշադրության կենտրոնում է: ԱԻ նախարարությունը ձեռք է բերել շարժասայլակներ, և այս գործընթացը շարունակական է լինելու: Շնորհավորում եմ, մաղթում եմ ձեզ առողջություն և հաջողություններ ձեր աշխատանքում»:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: