01/13/2026

«Կարիք կա նաեւ ուսուցչի պաշտպանվածության նորմերի մշակման». Սոֆյա Հովսեփյան

«Կարիք կա նաեւ ուսուցչի պաշտպանվածության նորմերի մշակման». Սոֆյա Հովսեփյան

«Եթե աշխատելու ցանկություն ունես, ուրեմն լուծումներ միշտ էլ կգտնվեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին փոխմարզպետ, նախկին քաղաքացիական ակտիվիստ Սոֆյա Հովսեփյանը: Նա ընդգրկվելու է կրթության հանձնաժողովում`մասնագիտության բերումով: Ասում է, այդ հանձնաժողովում աշխատելու հանձնարարական «վերեւից» չի ստացել, որոշումն ինքն է կայացրել:

Անդրադառնալով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի նոր նախաձեռնությանը`ուսուցիչների վարքականոն ստեղծելուն, մեր զրուցակիցն ասաց, որ իր կարծիքով նաեւ ծնողի եւ աշակերտի վարքականոն է պետք մշակել եւ դրանք պետք է միտված լինեն ամեն ինչ կատարելության հասցնելուն, ոչ թե եղածը ոչնչացնելուն: Կոնկրետ ուսուցչի վարքականոնի մասին առայժմ ձեռնպահ է մնում կարծիք հայտնել, քանի որ ամբողջությամբ չի հասցրել ուսումնասիրել: «Բայց կարիք կա նաեւ ուսուցչի պաշտպանվածության նորմերի մշակման անհրաժեշտության, քանի որ այսօր մենք նաեւ ներառական կրթություն ենք իրականացնում եւ չկա ուսուցչի պաշտպանվածություն»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

aravot.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: