01/13/2026

Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է «Ղազախինֆորմը»:

«Համոզված եմ, որ Աստանայի և Երևանի միջև բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները հետագայում ևս կամրապնդվեն ի բարօրություն մեր ժողովուրդների զարգացման: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ Ձեզ մաղթել քաջառողջություն, բարեկեցություն և պատասխանատու պաշտոնում հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամական ժողովրդին խաղաղություն ու բարգավաճում»,- նշված է հեռագրում: 

factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: