01/13/2026

Կյանքից հեռացել է ավիացիոն ոլորտի հայտնի հայ կոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը

Կյանքից հեռացել է ավիացիոն ոլորտի հայտնի հայ կոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը

83 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի գիտնական, կոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը: Ռուսաստանաբնակ հայ գիտնականը մահացել է Սանկտ Պետերբուրգում, երկարատև հիվանդությունից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Միացյալ շարժիչաշինության կորպորացիայի մամուլի ծառայությունից:

Ալեքսանդր Սարկիսովը ծնվել, մեծացել և կրթություն է ստացել Ռուսաստանում: Նա եղել է Ավիացիայի և օդագնացության գիտությունների ակադեմիայի նախագահը, ոլորտային մի շարք ակադեմիաների անդամ:

Հայազգի գիտնականը մեծ ներդրում է ունեցել Ռուսաստանում ռազմական և քաղաքացիական օդանավերի համար ավիացիոն գազատուրբինային շարժիչների ստեղծման և արտադրության գործում: Նրա մասնակցությամբ շարժիչներ են ստեղծվել «Սու», «ՄիԳ», «Իլ», «Ան» տեսակի օդանավերի, «Մի», «Կա» տեսակի ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի համար:

Ալեքսանդր Սարկիսովի ղեկավարությամբ մշակվել են ավտոմատ կառավարման և ավտոմատ կարգավորման վերահսկողության բլոկի թվային համակարգեր, որոնք զգալիորեն բարձրացնում են շարժիչի շահագործման հուսալիությունը: 

factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: