01/13/2026

ԱՄՆ-ը դատապարտել Է Իրանի կողմից արբանյակի արձակումը

ԱՄՆ-ը դատապարտել Է Իրանի կողմից արբանյակի արձակումը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի Իրանի կողմից միջազգային նորմերի քամահրումը: «Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել, որ չենք հանդուրժի Իրանի կողմից միջազգային նորմերի անտեսումը:

Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների ու գործընկերների հետ աշխատում Է Իսլամական Հանրապետության սպառնալիքների ողջ սպեկտրին հակազդելու վրա, ներառյալ նրա հրթիռային ծրագիրը, որն սպառնում Է Եվրոպային եւ Մերձավոր Արեւելքին»,- նշվում Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարի հայտարարության մեջ: Փոմպեոյի խոսքով՝ կրող հրթիռի արձակմամբ Իրանը «շարունակում Է մարտահրավեր նետել միջազգային հանրակցությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւին»: Ինչպես ավելի հաղորդել Է իրանական հեռուստատեսությունը, Իրանում հունվարի 15-ին անհաջողություն Է կրել արբանյակի արձակումը. այն չի կարողացել հասնել տրված ուղեծիր: Իրանի հեռահաղորդակցությունների գործերի նախարար Մոհամադ Ջավադ Ազարիի խոսքով՝ անհաջողությունը պայմանավորված Է կրող հրթիռի երրորդ աստիճանի հետ կապված խնդրով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: