01/13/2026

Ազգային ժողովն այսօր մշտական հանձնաժողովների նախագահներ կընտրի

Ազգային ժողովն այսօր մշտական հանձնաժողովների նախագահներ կընտրի

Այսօր Ազգային ժողովում տեղի կունենան մշտական հանձնաժողովների նախագահներիընտրությունները։

7-րդ գումարման Ազգային ժողովը 11 մշտական հանձնաժողով կունենա՝ երկուսով ավելի, քան նախորդ գումարման խորհրդարանը։

8 հանձնաժողովների նախագահներ կառաջադրի «Իմ քայլը» խմբակցությունը, երկու նոր ստեղծվող հանձնաժողովների համար նախագահ կառաջադրի «Բարգավաճ Հայաստան»-ը, մեկ հանձնաժողովի ղեկավարումը կտրվի «Լուսավոր Հայաստան»-ին:

Թե որ հանձնաժողովը որ քաղաքական ուժին է տրվելու՝ այս հարցը որոշվել է քաղաքական ուժերի բանակցությունների արդյունքում, երեկ հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Ազգային ժողովի նիստն այսօր արդեն մեկնարկել է, այս պահին հարցուպատասխանի փուլն է՝ պատգամավորներն իրենց հարցերն են ուղղում հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, ինչից հետո փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը հանձնաժողովների նախագահներ կընտրի։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: