03/25/2026

ALNOWAIS Investments-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ

ALNOWAIS Investments-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ Հուսեին Ալ Նովայիսի հետ։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրանոցների և անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառներում, ունի վերականգնվող էներգետիկայի տարբեր ոլորտների նախագծերի իրականացման մեծ փորձառություն։

Ընկերության ղեկավարն ասել է, որ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ նախագծերի իրականացմամբ։

Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այցելել Հայաստան՝ հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալու և կոնկրետ ծրագրեր մշակելու նպատակով։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: