01/13/2026

Միքայել Մինասյանը Հայաստանի լավագուն դեսպաններից է եղել. Արման Բաբաջանյան

Միքայել Մինասյանը Հայաստանի լավագուն դեսպաններից է եղել. Արման Բաբաջանյան

«Միքայել Մինասյանը Հայաստանի լավագուն դեսպաններից է եղել»,- այսօր լրագրողներին ասաց Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին: Նրա խոսքով՝ այն, որ Մինասյանը լավագուն դեսպաններից էր, փաստում է և Ցեղասպանության 100 ամյակի առիթով Վատիկանում տեղի ունեցած հայտնի պատարագը և Վատիկանի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև Հռոմի Պապի պատմական այցը Հայաստան:

«Իշխանությունները որոշել են, որ նա այլևս չպետք է շարունաի իր պաշտոնավարումը, հավանաբար ունեցել են հիմնավոր պատճառներ, որ նա այլևս չպետք է շարունակի: Հույս ունենք, որ նոր նշանակաված դեսպանը կշարունակի այդ ավանդույթը և Վատիկանի հետ ՀՀ հարաբերությունները դրական իմաստով կխորանան»,- ասաց Բաբաջանյանը:

lragir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: