01/13/2026

Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 128 աշխատող

Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 128 աշխատող

ՀՀ ՊԵԿ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից կառուցվածքային փոփոխությունների արդյունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Դեռևս հոկտեմբերի վերջին տեսչական գործունեություն իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թիվը 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և դրանցով պայմանավորված հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում: Աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցման ժամկետի ավարտը նախատեսված է եղել դեկտեմբերի 22-ին, սակայն այն հետաձգվել ու իրականացվել է Ամանորից հետո»,-ասաց նա:

ՊԵԿ նախագահը նշեց, որ  նման փոփոխությունը նաև աշխատակազմի և կատարվող աշխատանքների օպտիմալացման նպատակ է հետապնդում:

«Եթե բյուջեի ստուգումների գործառույթով օժտված էին խոշոր հարկ վճարողների հաշվառման վարչությունը, փոքր և միջին հարկ վճարողների վարչությունը, ապա մենք կենտրոնացրեցինք ստուգումների գործառույթը՝ տեղերում թողնելով ընթացիկ հսկողության գործառույթը, որի արդյունքում նաև կատարեցինք աշխատակազմի օպտիմիզացիա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կայացվել  է առանձին որոշում: Արդեն 128 աշխատակից  կրճատվել է, շատ դեպքերում ընտրություն կատարվել է լավի ու լավագույնի միջև:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: