01/13/2026

Ստեփանակերտում մեկնարկել են ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի աշխատանքները. Արցախում այն առաջին անգամ է անցկացվում

Ստեփանակերտում մեկնարկել են ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի աշխատանքները. Արցախում այն առաջին անգամ է անցկացվում

Ստեփանակերտում մեկնարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցում են աշխարհի շուրջ 30 երկրներից կուսակցության ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներովքեր հունվարի 16-24-ը կքննարկեն ՀՅԴ նախորդ չորս տարիների գործունեությունըկորոշեն կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Իսկ ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:

Բացելով պաշտոնական նիստը՝ ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչԱՀ ԱԺ«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը ողջունել է ներկաներին և նշելոր ժողովը գումարվում է խիստ պատասխանատու ժամանակահատվածումև«Դաշնակցության» 128 տարվա պատմության ընթացքում այն առաջին անգամ է տեղի ունենում Արցախում:

«Ոչ միայն ժողովի ընթացքըայլ նաև արդյունքըորդեգրած քաղաքական ուղեգիրն ու ռազմավարությունը լինելու են պարտավորեցնող և ուղենշողՀուսով եմոր հերթական ընդհանուր ժողովը իր ավարտին կարձանագրի ամրության և վճռականության նոր նիշկունենա որոշումների ու բանաձևերի այնպիսի փաթեթորն ուղեցույց կդառնա առաջիկա տարիների համարկորդեգրի այնպիսի քաղաքական օրակարգորով կերաշխավորվի մեր զույգ պետությունների ներքին ամրությունը և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ունակությունը: 2019 թ.-ի ապրիլին լրանում է «Դաշնակցության» Արցախ վերադառնալու 30-ամյակըԿանգնած լինելով Արցախի ազատագրման և արցախահայ պետականության վերականգնման ակունքներում՝ անցած 30 տարիների ընթացքում «Դաշնակցության» աշխարհասփյուռ ընտանիքն իր ներուժի զգալի մասը ներդրել է ԱրցախումԿյանքում իրողություն է դարձել ««Դաշնակցությունն» ու Արցախը բնական դաշնակիցներ են» կարգախոսըՄենք լիարժեք գիտակցում ենքոր Արցախի հաղթանակը մեր հաջողությունների միայն մի փոքր մասնիկն է»,- ասել է Դավիթ Իշխանյանը:

 Ընդհանուր ժողովին իր օրհնանքի խոսքն է ասել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս ՄարտիրոսյանըՆա շնորհակալություն է հայտնել կուսակցությանըոր 130 տարի մեր ազգային գործը միշտ առաջ է տարելնահատակներ է տվելկորուստներ է ունեցելբայց համառորեն մեր ազգային դրոշը փորձել է բարձր պահել: «Հայ Դատի հարցերը միշտ ջանացել եք առաջ տանելՈւնեք ձեր յուրահատուկ մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործում՝ պետականաշինության և քաղաքական ասպարեզնեումներդրումների ոլորտում»,- ավելացրել է Արցախի թեմի առաջնորդը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էլ նշել էոր արդեն սովորույթի ուժ է ստացել յուրաքանչյուր ընդհանուր ժողովի առիթով ասելըոր այն բացառիկ ազգային-քաղաքական իրավիճակում է տեղի ունենում։

«Այսուհանդերձընդունենքոր նախորդ ժողովին հաջորդած տարիներից յուրաքանչյուրըիսկապեսբացառիկ կարևոր ու լարված է եղել մեր ժողովրդի և կուսակցության համարՄեր երկրի անվտանգության ապահովման և Արցախի հարցի արդարացի լուծման խնդիրների համադրումը Հայաստանի հետագա զարգացման ռազմավարության հետ որևէ այլընտրանք չունի»,- ասել է Հրանտ Մարգարյանը:

Բացման հանդիսավոր նիստից հետո ժողովի մասնակիցներն այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ու ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հուշաքարին:

Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և այլ պաշտոնատար անձինք:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: