01/13/2026

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. ՈՒՂԻՂ

7-րդ գումարման Ազգային ժողովում շարունակվում է առաջին նստաշրջանը: Խորհրդարանն այսօրվա նիստում շարունակելու է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:

Օրակարգում է նաև հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության քվեարկությունը, կառավարության առաջարկությամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումն ու  կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին: Իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: