01/13/2026

«Գյուղատնտեսությունը վերածվում է թվայինի». Գեղամ Գևորգյանը կմասնակցի գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

«Գյուղատնտեսությունը վերածվում է թվայինի». Գեղամ Գևորգյանը կմասնակցի գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջուլիա Քլոքների հրավերով մեկնել են Բեռլին մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին. տեղեկացնում են նախարարության լրատվական վարչությունից:

Ֆորումն այս տարի անցկացվում է «Գյուղատնտեսությունը վերածվում է թվայինի. խելացի լուծումներ ապագայի գյուղատնտեսության համար» խորագրի ներքո:

Ֆորումի շրջանակում հունվարի 19-ին տեղի կունենա գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 11-րդ համաժողովը, որին կնախորդի  ԳԴՀ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը մասնակից նախարարների հետ: Նախարարի պաշտոնակատարը կմասնակցի նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը։ 


© factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: