Քոչարյանի խոսքով՝ այս համակարգը ամրապնդման եւ վերադասավորումների առումով որոշ փոփոխության կարիք ունի: «Մենք պետք է փոխենք սահմանին ծառայության սկզբունքները եւ պայմանները: Ես այս մասին մշտապես հրապարակայնորեն ասել եմ:
Ես այս մասին ասել եմ նաեւ իմ ընկերներին, եւ ընդդեմ արտահայտած միայն մի փաստարկ է եղել, որ այդ տեսակի բարեփոխումների անցկացման համար մենք ֆինանսական ռեսուրսներ չունենք: Բայց կարծում եմ, որ նման հնարավորություն կարելի է գտնել այս հարցը մեկ այլ՝ Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի հետ քննարկման ճանապարհով: Այդ բարեփոխումները թույլ կտան ապահովել նաեւ որոշ տնտեսական արդյունք»,- պարզաբանեց Անդրանիկ Քոչարյանը:
Ընդ որում՝ նա նշեց, որ եթե այս խնդիրը լուծվի, ապա կարելի է լուծել նաեւ ժողովրդագրության հարցը, ինչպես նաեւ բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը, որոնք կարող են տեղերում պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների անդամների ապրելու համար: Իսկ սա, իր հերթին, կնպաստի սահմանամերձ շրջանների զարգացմանը:
HayNews.am

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































