01/13/2026

ՊՆ–ն ներկայացրել է գրիպի և այլ հիվանդությունների հետ կապված իրավիճակը ԶՈւ–ում

ՊՆ–ն ներկայացրել է գրիպի և այլ հիվանդությունների հետ կապված իրավիճակը ԶՈւ–ում

Բանակում գրիպով հիվանդների թիվը չի գերազանցում 10-15–ը, հինգշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը:

«Նրանք միանգամից մեկուսացվում են, ստանում են անհրաժեշտ բուժում, և մենք արագորեն վերացնում ենք օջախները: Հիվանդների թիվը շատ ավելի քիչ է, քան նախորդ տարի: Մենք ամենօրյա ռեժիմով ենթարկում ենք իրավիճակը մոնիտորինգի, զորամասերից տվյալներ ենք հավաքում», - ասաց Հովհաննիսյանը:

Վարչության պետը նաև նշեց, որ յուրաքանչուր սեզոնային սրացումներին պատրաստվում են նախօրոք։

«Բացի այդ բոլոր զորակոչիկները ստանում են գրիպի դեմ պատվաստում», - հայտարարեց Հովհաննիսյանը` նշելով, որ դա կանխարգելիչ քայլ է, որը դրական է ազդում իրավիճակի վրա:

Ըստ նրա, երկրում ՍՇՎ-ի սեզոնային սրացում է: Հավաքակայանում ջերմություն չափելու և արտաքին զննման շնորհիվ հնարավոր է դառնում հայտնաբերել հիվանդներին և հետագայում կազմակերպել նրանց բուժումը հոսպիտալում: Համապատասխան բուժում ստանալուց հետո զինվորները վերադառնում են իրենց զորամասեր:
 
Ինչ վերաբերում է այլ հիվանդություններին, ապա նա հայտնեց, որ ԶՈՒ-ում հայտնաբերվել է ջրծաղիկի 32 դեպք:

Նա նշեց նաև, որ հատուկ դեղամիջոցների կարիք ունեցող զորակոչիկները գտնվում են զորամասերի հրամանատարների հսկողության ներքո: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են ուղարկվել հոսպիտալ `դեղամիջոցներով ապահովելու հարցը լուծելու նպատակով:

newsarmenia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: