01/13/2026

Էդմոն Մարուքյան պատգամավորը փոխվել է․ Ալեն Սիմոնյանի համար նա էլ առաջվանը չէ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էդմոն Մարուքյան պատգամավորը փոխվել է․ Ալեն Սիմոնյանի համար նա էլ առաջվանը չէ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությսն ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը վատ է և հեղափոխական իշխանությունը չի արձագանքում մարդու իրավունքների խախտման դեպքերին։

Էդմոն Մարուքյանի ելույթին արձագանքեց  ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և նշեց, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի պարոն Մարուքյանը տարբերվում է 6-րդ գումարման Ազգային ժողովի պարոն Մարուքյանից։

«Դուք ում եք եկել, ինչ եք ասում, մի հատ բացատեք։ Խոսում եք, բայց կոնկրետ ի՞նչ եք ասում։ Ասում եք՝ ֆեյսբուքյան վիրավորանքներ կան․ է՛, ու՞մ չեն վիրավորում։ Ասում եք ես ապշած եմ․ է՛, ես էլ եմ ապշած, որ Դուք ազատական մարդ լինելով հող եք նախապատրաստում, որ Հայաստանում գրաքննություն լինի։ Խոսում եք մարդու իրավունքների մասին․ բա մենք հանձնաժողովը ստեղծել ենք, տվել ենք ընդդիմությանը,  հիմա էլ ասում եք տենց չեմ ուզում,  սենց եմ ուզում։ Ի՞նչն է խնդիրը։ Թքելուց, ցցին հանելուց եք խոսում, է դրա հետ կապված ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով արձագանք է եղել»,- ասաց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: