01/13/2026

ԵՄ-ն 732 մլն եվրո կծախսի Հայաստանում տրանսպորտային նախագծերի համար

ԵՄ-ն 732 մլն եվրո կծախսի Հայաստանում տրանսպորտային նախագծերի համար

Արտաշատ-Ագարակ մայրուղու վերակառուցումը, որպես Հյուսիս-Հարավ նախագծի մաս, Հայաստանում ԵՄ ֆինանսավորման համար առաջնահերթ նախագիծ է: Այս մասին ասվում է տրանսեվրոպական տրանսպորտային ցանցում ներդրման գործողությունների փաստաթղթում, որի համահեղինակներն են Եվրոպական հանձնաժողովը եւ Համաշխարհային բանկը: Այս մասին հայտնում է news.am-ը:

Այս նախագծի համար ԵՄ-ն նախատեսում է 450 մլն եվրո հատկացնել: Ընդհանուր առմամբ Հայաստանում բոլոր ծրագրերում ներդրումները կկազմեն 732 մլն եվրո:

Մինչեւ 2030 թ. իրակագործվող  առաջնահերթ նախագծերից են նաեւ Երեւան-Վանաձոր ճանապարհի (7.5 մլն եվրո) վերանորոգումը, որպես Հյուսիս-Հարավ նախագծի մաս հայ-վրացական սահմանի Գյումրի-Բավրա հատվածի վերակառուցումը (41 մլն եվրո) եւ ինչպես նաեւ Մեղրիում սահմանային կետի  շինարարությունը (15 մլն եվրո):

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: