01/13/2026

Մանվել Գրիգորյանի պաշտպանը գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել

Մանվել Գրիգորյանի պաշտպանը գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը ՀՀ վերաքննիչ դատարանում ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցի վերաբերյալ գործը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի  կարող ներկայացնել՝ ելնելով իր ռազմավարությունից:

«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշումը կայացնելու: Որոշումը կկայացնի մեկ այլ օր: Դատական նիստը ավարտվել է»,- ասաց Մկրտչյանը:

Դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: