01/13/2026

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Հունվարի 17-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, «Մեղրու սար» կոչվող հատվածը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: 

Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:

Լանջիկ-Մաստարա, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Թալին, Աշտարակ քաղաքներում, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ջաջուռ գյուղում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սառնաղբյուր-Լանջիկ ավտոճանապարհին ձնաբուք է: Աշոցքի տարածաշրջանում տեսանելիությունը 20-22 մ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: