01/13/2026

Արցախի ցանքատարածություններում մկներն ակտիվացել են

Արցախի ցանքատարածություններում մկներն ակտիվացել են

 

 

 

 

 

 

 

 

 

Արցախում ակտիվացել են մկնանման կրծողները: Վտանգված են ոչ միայն հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններն, այլև պտղատու այգիները:

Քիչ տեղումներն ու տաք օրերը լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել Արցախի հողօգտագործողներին: Հողը տաք է՝ բարենպաստ մկների զարգացման համար: Մկների գործող օջախներն աշնանացանի տակ գտնվող հողատարածքներում հեշտությամբ կարելի է գտնել. այն հատվածներում, որտեղ բնադրել են՝ կանաչ զանգվածը ոչնչացված է: Գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին սեղմ ժամկետում ավարտել մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքները:
 
Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարող ցանքատարածություններում մկների և մկնանման կրծողների դեմ պայքարը հողատերերն իրականացնում են գյուղատնտեսի անմիջական մասնակցությամբ ու վերահսկողությամբ: Ենթաշրջանում այս տարի հացահատիկայինների ցանքսերը հասնում են 300 հեկտարի:

Առաջին տարին չէ որ պայքար են տանում մկնանման կրծողների դեմ. այնպես որ հողի մշակներն արդեն մասնագիտացել են նաև այդ գործում: Հեշտությամբ են որոշում գործող բներն ու գրավչանյութի քանակը։

Շրջվարչակազմերի գյուղբաժինների կողմից ներկայացրած հայտերի համաձայն՝ հանրապետության շրջաններին անհատույց տրամադրվել է ավելի քան 3 տոննա թունանյութ, գրավչանյութի պատրաստման ու անվտանգ կիրառման ցուցումներ ու խորհրդատվություն: Սակայն, եթե ժամանակին խոր հերկ կատարվեր, մկների ախորժակը հնարավոր կլիներ զսպել:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: