01/13/2026

ԱՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ չկան. ոլորտի պատասխանատու

ԱՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ չկան. ոլորտի պատասխանատու

Հունվարի 16-ից տեղացող ձյան պատճառով ներկա դրությամբ ներհանրապետական և միջպետական փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է   ԱՀ  քաղաքաշինության  նախարարության  ճանապարհային  քաղաքականության  բաժնի գլխավոր  մասնագետ Մհեր  Համբարձումյանը:
 
Նա  նշել է, որ     այսօր   վաղ  առավոտից  Սոթք-Քարվաճառ    ճանապարհահատվածում   մաքրել  և  աղ  են  ցանել   «Հայկ-Շին»  և   «Կապավոր»  ընկերությունների  աշխատակիցները:   Իսկ   «Արցախուղի»  ընկերությունն  էլ     Ստեփանակերտ-Դրմբոն-Գետավան, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ   և   այլ   ներհանրապետական  ճանապարհահատվածներում   է  իրականացրել   մաքրման    և  աղապատման  աշխատանքներ:
 
Մեզ   հետ զրույցում  Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի անվտանգության ապահովման և շահագործման բաժնի պետ Շահեն Գասպարյանն  էլ  ասել է, որ ներհանրապետական երթուղնիերը, բացի   Մուշկապատ-Ստեփանակերտից,   բոլորն  էլ   սպասարկվել   են   ուղևորափոխադրող  ընկերությունների կողմից:
Նա  նաև  տեղեկացրել  է, որ  միջպետական երթուղիներն   սպասարկվել են ըստ չվացուցակի. Ստեփանակերտ-Երևան ուղղությամբ նախատեսված բոլոր ուղևորափոխադրումներն  իրականացվել են ըստ  գրաֆիկի:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: