01/13/2026

Երկրի իմիջի հարցն է․ հորդորում եմ վարչապետին հետևել գործընթացներին․ Լարիսա Ալավերդյանը՝ Քոչարյանի գործի մասին

Երկրի իմիջի հարցն է․ հորդորում եմ վարչապետին հետևել գործընթացներին․ Լարիսա Ալավերդյանը՝ Քոչարյանի գործի մասին

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվեց, և դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու այդ միջնորդությունը ներկայացրել էին դեռևս անցյալ տարի և դատարանին խնդրել էին սահմանել գրավի չափը։

 «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ի՞նչ սպասենք այս գործընթացներից, և ինչպիսի՞ն է Ձեր դիտարկումները դրանց վերաբերյալ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ ես մի քանի անգամ ասել եմ մի դիտարկման մասին, այն է՝ որքանով են կամ արդյո՞ք պահպանվում ու պաշտպանվում են բոլոր այն նորմերը, որոնք նշված են եվրոպական կոչված այդ կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածներում։ Անկախ այդ մարդու էությունից, կասկածվող գործառույթներից՝ այդ նորմերը պետք է տարածել բոլորի վրա, և իշխանությունները պատասխանատու են այդ նորմերը պահպանելու։ Իմ դիտարկմամբ՝ այդ նորմերը չեն պահպանվում»։

«Չմտնելով գործի նյութական մասը՝ ինչում է մեղադրվում, այդ ինչ անձ է, որովհետև Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան խոսում է զուտ արդար դատաքննության մասին։ Ես ասեմ՝ ինձ համար ամենատխուր իրավիճակը, որ ուժային կառույցի հայտարարությունները, միանշանակ, գնահատվում են որպես ճնշում դատական կամ այլ քննական ու նախաքննական մարմինների վրա։ Ես վերին աստիճանի մտահոգված եմ այդ առումով, որովհետև այն անօրինությունները, որոնք տեղի էին ունենում նախկին իշխանությունների ժամանակ, ճիշտ է՝ մենք գիտեինք, որ ճնշումներ կային, բայց դրանք արվում էին ոչ հրապարակային։ Հիմա անցնել հրապարակային այդպիսի մեթոդների, ես ավելի քան զարմացած եմ»,- հավելեց իրավապաշտպանը։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: