01/13/2026

Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե

Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե

Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից Հայաստանին գազի մատակարարման տարանցորդի դերից: Հունվարի 18-ին Թբիլիսիում լրագրողներին հայտարարել Է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ պատասխանելով այն հարցին, թե վերանայվելու Է արդյոք ՌԴ-ից Վրաստանի տարածքով Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքված տարանցման համաձայնագիրը, որի ժամկետը լրացել Է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:

«Վրաստանը բավական զգալի օգուտ Է ստանում տարանցման գործառույթից, եւ մենք կշարունակենք այն կատարել: Դա համապատասխանում Է մեր երկրի շահերին: Ինչ վերաբերում Է համաձայնագրին, ապա դրա շուրջ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ կորոշվի կոնկրետ ամսաթիվը եւ կնշանակվի հանդիպումը»,-ասել Է վարչապետը: Նա նշել Է, որ առայժմ նման բանակցույուններ նշանակված չեն, «իսկ եթե պարտավորագրում հայտնվի ինչ-որ նոր բան, հասարակայնությանը կտեղեկացվի Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության կողմից»:

Մինչեւ 2017 թվականի հունվարը Վրաստանը Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման դիմաց ստանում Էր տարանցվող հումքի ընդհանուր ծավալի 10 տոկոսը: 2017 թվականի սկզբին «Գազպրոմ»-ի հետ ստորագրված նոր պայմանագրին համապատասխան, 2017 թվականին ռուսական կողմը այդ տարանցման համար Վրաստանին վճարում Էր փողով եւ մասամբ հումքով, իսկ 2018 թվականին՝ միայն ֆինանսական միջոցներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: