01/13/2026

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կրկին տեղեկացնում և հորդորում է

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կրկին տեղեկացնում և հորդորում է

Գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների (սեզոնայնությամբ պայմանավորված) տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեկտեմբեր-հունվար ամիսներին մանկական նախադպրոցական կազմակերպություններին և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին իրազեկել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջների մասին և հորդորել.

.Նախադպրոցական կազմակերպություններում առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից տեղեկանալ երեխայի առողջական վիճակի մասին, կատարել ամենօրյա ջերմաչափում:

. Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության մուտքի մոտ իրականացնել երեխաների և ուսուցչական անձնակազմի զննում սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով անձանց հայտնաբերելու համար:

.Հայտնաբերված հիվանդ և հիվանդության կասկածով երեխաներին չընդունել կազմակերպություն, օրվա ընթացքում հայտնաբերված կասկածելի հիվանդներին մեկուսացնել:

.Կատարել շենքերի օդափոխություն և խոնավ մաքրում:

.Սահմանափակել զանգվածային միջոցառումները:

.Շենքերում պահպանել առնվազն 18-22 ցելսիուս ջերմաստիճան։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ նշված սանիտարական նորմերը չպահպանելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք դիմել՝ 0047, ք. Երևան, Նորք-

Մարաշ,Ա. Արմենակյան 129, հեռ.՝ (374-10) 65-05-53/32, 65-46-95/32,

Էլ. փոստ՝ [email protected]։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: