01/13/2026

Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկի, Սպիտակի, Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին և Դիլիջան-Վանաձոր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել հատվածում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: