01/13/2026

Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ. Հրանտ Բագրատյան

Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ. Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

«Ջուրը 20-50 տարի անց ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը։
ԱՄԷ-ն հարուստ է նավթով, բայց աղքատ է ջրով։ 
Մենք հարուստ ենք, մեր ազգային բաժակը, ապագայի բաժակը լրիվ լիքն է»,- Աբու Դաբիում հայ համայնքի հետ հանդիպմանը ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Ստիպված եմ արձագանքել։ Ջուրը երբեք չի կարող նավթից թանկ լինել կամ համեմատվել դրա հետ։ Ջուրը վերականգնվող ռեսուրս է, իսկ նավթը՝ ոչ։ Գոյություն ունի ռեսուրսաբանության տեսություն։ Կարդալ է պետք։ Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ։ Մի 30 տարի առաջ էլ այս "մոտեցումը" կար։ Արդյունքը 0 է»։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: