01/13/2026

Նախագահ Արմեն Սարգսյանը նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արմեն Սարգսյանը նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր նախարարներ նշանակելու և վերանշանակելու մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահի հրամանագրերով՝ Զոհրաբ Մնացականյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում,

Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում,

Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնում,

Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում,

Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարարի պաշտոնում,

Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում,

Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում,

Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում,

Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսերի նախարարի պաշտոնում,

Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարարի պաշտոնում,

Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում է նշանակվել Զարուհի Բաթոյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: