01/14/2026

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ եւ ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ՝ ներառյալ հեռախոսային լոգիններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Այս փաստաթղթում տեղադրել եմ կոտրած հաշիվները՝ հեռացնելով գաղտնաբարեռը։ Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում)- եթե կաք այստեղ - շուտ մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի ադրբեջանցիք հաշիվները չեն տարել։

P.S. հաքերները հայտարարում են, որ 10 հազար հաշիվ են գողացել, բայց խիստ գերագնահատում են իրենց արածը, մեծ մասը կրկնվող հաշիվներ են»,– գրել է նա։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: