01/14/2026

Բժշկական համալսարանի ռեկտորն ու ուսանողները անակնկալ այցելեցին Թալիշում զոհված հերոսի մորը, ով լույս աշխարհ էր բերել ապագա զինվորների

Բժշկական համալսարանի ռեկտորն ու ուսանողները անակնկալ այցելեցին Թալիշում զոհված հերոսի մորը, ով լույս աշխարհ էր բերել ապագա զինվորների

Այսօր՝ հունվարի 20-ին, Երևանի Հերացու անվան համալսարանի մի խումբ ուսանողներ՝ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ միասին անակնկալ այցելեցին Շիրակ մարզ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռեկտորն ու ուսանողները այցելեցին հունվարի 17-ին Արթիկի ծննդատանը երկվորյակ տղաներ լույս աշխարհ բերած 40-ամյա Թինա Թորոսյանին:

Թ. Թորոսյանը 2017 թվականի մայիսի 20-ին Թալիշում զոհված Կարեն Սարիբեկի Դանիելյանի մայրն է: Ուսանողների և ռեկտորի այցից զոհված հերոսի մայրը անակնկալի էր եկել: Ուսանողների, ռեկտորի և Թ. Թորոսյանի միջև տեղի ունեցավ մտերմիկ, ջերմ և անկեղծ զրույց: 

shamshyan.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: