01/13/2026

ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒՄ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ 22 ՀՈԳԻ, ԱՅԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՆԽՏԻՐ. ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒՄ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ 22 ՀՈԳԻ, ԱՅԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՆԽՏԻՐ. ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

2019թ. հունվարի 20-ին  www.asparez.am  կայքում տեղ գտած եւ այնուհետեւ այլ կայքերում տարածված ու տարբեր մեկնաբանությունների տեղիք տված «Սյունիքի մարզպետը մեկ օրում երկու անգամ դրամական պարգեւատրմամբ ինքն իրեն խրախուսել է»  հրապարակման կապակցությամբ՝ սենսացիոն վերնագրերի սիրահարներին հայտնում ենք հետեւյալը:

Սյունիքի մարզպետը ոչ թե երկու անգամ, այլ  երկու հոդվածներով եւ մեկ անգամ    խրախուսել է մարզպետարանի աշխատակիցներին: Եվ պարգեւատրում ստացել են  ոչ թե 22 հոգի, այլ Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատակիցները անխտիր ու  հավասարապես՝ պաշտոնային դրույքաչափի 67.16 տոկոսի չափով:  Մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված  կարգադրություններին ուղղակի կերպով հղում անողներին եւ չիմացողներին տեղեկացնենք, որ  խրախուսանք կիրառում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձը, հետեւաբար, 22 հոգի խրախուսվել է մարզպետի կարգադրությամբ, իսկ մյուսները՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով:

Այս գործընթացը օրինականության սահմաններում է եւ ամեն տարեվերջի կիրառվում է՝  մարզպետարանի ծախսերի արդյունքում ունեցած խնայողությունների հաշվին: Ընդ որում,  ՀՀ Սյունիքի մարզպետարանը 2018 թվականին իր խնայողություններից 8.8 մլն դրամ վերադարձրել է ՀՀ պետական բյուջե...

Հ.Գ.

Ի դեպ, Հունան Պողոսյանն  իր պարգեւատրման միջոցներով մարզի տարբեր կառույցների մանուկների համար ամանորյա նվերներ է ուղարկել…

Աղբյուրը՝ Սյունիքի մարզպետարան/Syunik Regional Administration

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: