01/13/2026

Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո

Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հայտնում է բելառուսական «ԲելՏԱ» գործակալությունը:

«Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր, որի հետ մեզ կապում է բազմապլան համագործակցությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում»,- ասել է Բելառուսի նախագահը:

Նա ընդգծել է հայ-բելառուսական հարաբերությունների բաղկացուցիչ առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու նպատակամղվածությունը և պատրաստակամությունը մասնակցելու յուրաքանչյուր նախագծի, որը կհետարքրքի հայաստանցի գործընկերներին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում:

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: